Կիր. Հկտ 20th, 2019

Goalinfo

sport news

Անգլիայի լիգայի գավաթ. «Չելսին», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»՝ հաջորդ փուլում

vikings barbershop yerevan

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում Լոնդոնի «Չելսին» ուժերը չափեց «Գրիմբսի Թաունի», «Լիվերպուլը»՝ «Միլթոն-Կինս Դոնսի», «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Ռոչդեյլի» հետ:

Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսին» 7 գոլ խփեց և վստահ հաղթանակ տարավ «Գրիմբսի Թաունի» նկատմամբ:

«Լիվերպուլը» Ջեյմս Միլների և Կի-Յան Հուվերի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «Միլթոն-Կինս Դոնսին»:

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռոչդեյլը» հանդիպման հիմնական ժամանակում չկարողացան որոշել հաղթողին: 11 -մետրանոց հարվածաշարում Ուլե-Գունար Սուլշերի թիմը հաղթեց 4:2 հաշվով:

«Չելսի» — «Գրիմբսի Թաուն»՝ 7:1

Ռոս Բարքլի, 4, Միշի Բատշուայի, 7, 86, Պեդրո Ռոդրիգես, 43 (11մ.), Կուրտ Զումա, 56, Ռիս Ջեյմս, 82, Կալում Հադսոն-Օդոի, 89 — Մեթ Գրին, 19

«Միլթոն-Կինս Դոնս» — «Լիվերպուլ»՝ 0:2 

Ջեյմս Միլներ, 41, Կի-Յան Հուվեր, 69

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռոչդեյլ»՝ 1:1 (4:2` 11մ)

Մեյսոն Գրինվուդ, 68 — Լյուկ Մեյթսոն, 76

vikings barbershop yerevan