Կիր. Հկտ 20th, 2019

Goalinfo

sport news

«Լիվերպուլը» կարող է հեռացվել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից

vikings barbershop yerevan

«Լիվերպուլը» կարող է հեռացվել Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունից, հաղորդում է The Athletic-ը։

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ մրցաշարի 1/16-րդ եզրափակչի «Միլտոն-Կինս Դոնսի» հետ խաղում «կարմիրների» կազմում խաղացել է ֆուտբոլիստ, որը չի բավարարում մրցաշարին մասնակցելու համար գրանցման չափանիշներին։ Խաղացողի անունը չի նշվում։

Մեկնաբանելով իրավիճակը՝ «Լիվերպուլից» աղբյուրն ասում է․ «Ակումբը գիտի պոտենցիալ խնդրի մասին, որը կապված է մեր խաղացողներից մեկի հետ։ Մենք աշխատում ենք համապատասխան ֆուտբոլային մարմինների հետ, որպեսզի այդ հարցում սահմանենք փաստերը։ Ակումբն այս իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ չի անելու մինչև այն ժամանակ, քանի այդ գործընթացը չի ավարտվել»։

Եթե «Լիվերպուլի» մեղքը ապացուցվի, ակումբը կարող է տուգանվել կամ հեռացվել Լիգայի գավաթի խաղարկությունից։

vikings barbershop yerevan