Կիր. Հկտ 20th, 2019

Goalinfo

sport news

ՖԱՆՏԱՍՏԻԿ ԱՐԴՅՈՒՆՔ. Ուկրաինայի միջազգային մրցաշարում 8 հայ բռնցքամարտիկներից 7-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ

vikings barbershop yerevan

Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող բռնցքամարտի A կարգի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթական մրցելույթները: Մրցավայր մեկնած մեր 8 մարզիկներից 7 արդեն կիսաեզրափակիչում են: Այսօր գեղեցիկ հաղթանակներ տոնեցին նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 63 կգ քաշային Կարեն Տոնականյնաը: Մարությանի մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ապոնչուկն էր, որին հայ բռնցքամարտիկը ոչ մի շանս չտվեց: 3-րդ ռաունդում մեր մարզիկը մրցակցին երկու անգամ ենթարկեց նոկդաունի և Ուկրաինան ներկայացնող բռնցքամարտիկի մարզիչները ստիպված էին իրենց սանին դուրս բերել ռինգից: Մրցակցին մեծ առավելությամբ հաղթեց նաև 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով մրցում էր Յուրի Սեպելյուկի հետ: Տոնականյանը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նրա ուժգին հարվածից հետո մրցավարը նույնիսկ հաշիվ բացեց: Այսպիսով 7 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն 7 բրոնզե մեդալ: Նրանք հոկտեմբերի 11-ին կանցկացնեն կիսաեզրափակիչ մենամարտերը՝փորձելով նվաճել եզրափակիչի ուղեգիր: Տեղեկացնենք, որ հայ բռնցքամարտիկների հետ մրցավայր է մեկնել նաև Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

vikings barbershop yerevan