Կիր. Հկտ 20th, 2019

Goalinfo

sport news

Նուրմագոմեդովի մենեջերը հայտնել է՝ երբ տեղի կունենա Ֆերգյուսոնի հետ մենամարտը

vikings barbershop yerevan

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտը կանցկացնի 2020թ. մարտին, հայտնել է մարզիկի մենեջեր Ալի Աբդել-Ազիսը:

Մոսկվայում տեղի ունենալիք մենամարտում Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնը:

«Հաբիբը ցանկանում է հնարավորինս շուտ մենամարտել: Ֆերգյուսոնի հետ մենամարտը տեղի կունենա մարտին, վատագույն դեպքում՝ ապրիլին: Հուսով եմ, որ այդ մենամարտից հետո Ֆերգյուսոնը հավերժ կփակի իր բերանը»,- Աբդել-Ազիսի խոսքը մեջբերում է ESPN-ն:

vikings barbershop yerevan