Կիր. Հկտ 20th, 2019

Goalinfo

sport news

Իվան Ռակիտիչը դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից

vikings barbershop yerevan

Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն իր դժգոհությունն է հայտնել Իսպանիայի չեմպիոնի մեկնարկային կազմից դուրս մնալու կապակցությամբ:

«Այսպես չի կարող շարունակվել: Ամռանը ես բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ դրանք, քանի որ ցանկանում էի հանդես գալ «Բարսելոնայում»:

Ցանկանում եմ խաղաժամանակ ստանալ և օգնել իմ թիմին, այլ ոչ թե զբոսնել Բարսելոնայում»,- Ռակիտիչի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռակիտիչի տեղափոխությամբ հետաքրքրված էին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը»:

vikings barbershop yerevan