Կիր. Հկտ 20th, 2019

Goalinfo

sport news

ԻՆՉՔԱՆ ՈՒԶԵՔ ԱՅԴՔԱՆ ԽՓԵՆ. Բելգիան Սան Մարինոյից քարը քարի վրա չթողեց`տեսանյութ

vikings barbershop yerevan

I խմբի առաջատար Բելգիան 9:0 հաշվով հաղթանակի հասավ հետնապահ Սան Մարինոյի հավաքականի նկատմամբ: Ռոմելու Լուկակուն դարձավ դուբլի հեղինակ: Աչքի ընկան նաև Նասեր Շադլին, Տիմոտի Կաստանը, Տոբի Ալդերվեյրելդը, Յարի Վերշարեն, Յուրի Տիլեմանսը, Կրիստիան Բենտեկեն: Սան Մարինոյի հավաքականի կազմից Կրիստիան Բրոլին դարձավ ինքնագոլի հեղինակ:

 

Այսպիսով, Բելգիան հավաքեց 21 միավոր ու գլխավորում է I խմբի մրցաշարային աղյուսակը։ Բելգիացիները ժամկետից շուտ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեցին։

vikings barbershop yerevan